Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ը բանակցում է Չինաստանի հետ՝ ԿԺԴՀ-ի մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում դադարեցնելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը բանակցում է Չինաստանի հետ՝ ԿԺԴՀ-ի մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Չինաստանի հետ՝ նպատակ ունենալով դադարեցնել ԿԺԴՀ-ի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է New York Times-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների աղբյուրները։ Բանակցությունների փաստը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում բանակցություններ են վարել չինացի դիվանագետների հետ։ ԱՄՆ-ում հույս ունեն, որ Չինաստանն առնվազն ուղերձ կփոխանցի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, իսկ առավելագույնը՝ կկարողանա սահմանափակել կամ դադարեցնել Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայումը ռազմաճակատում: 

ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ Չինաստանը դժգոհ է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի համագործակցության սրընթաց ուժեղացումից, որի դեպքում Պեկինը կորցնում է ազդեցությունը Փհենյանի վրա: 

Բացի այդ, Չինաստանում չեն ցանկանում Եվրոպայի ավելորդ ուշադրությունը Թայվանում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վրա։ 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կոչ է արել ԱՄՆ բոլոր գերատեսչություններին չինացի գործընկերներին զգուշացնել հնարավոր հետևանքների մասին, New York Times-ին պատմել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում