8 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
01 նոյեմբեր, 2024
ՀՀ ԱԺ
Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ առողջապահության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ առողջապահություն:
ՀՀ նախարարություններ
Ժամը 11:00-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի կունենա նախարարության և Կաթոլիկ օգնության ծառայության-Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի միջև կնքվելիք «Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ սոցիալական բնակարանների/մատչելի բնակարանային լուծումների իրագործելիության ուսումնասիրմանն աջակցող միջոցառումների մասին» փոխըմբռնման հուշագրի արարողությունը։ Նույն օրը՝ ժամը 12։30-ին «Անի գրանդ» հյուրանոցի «Պանորամիկ» սրահում կկայանա «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան քննարկումը։
Պետական կառույցներ
Ժամը 13:00-ին «Անի Գրանդ» հյուրանոցում (Հանրապետության 65) տեղի կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի առաջին փուլը հաղթահարած բոլոր ընկերությունների համար (48 ընկերություն) իրականցվող «Աքսելերացիոն ծրագրի» պաշտոնական մեկնարկի արարողությունը: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Դասընթացի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքը կհղեն նաև «Գործք» ՍՊԸ տնօրեն Արմեն Սարգսյանը, աքսելերացիոն դասընթացի դասախոսներ. Սերգեյ Թանթուշյանն ու Սեդա Վարդանյանը: Ծրագրի բացման պաշտոնական արարողությունից հետո սպասվում է հյուրասիրություն:
Ժամը 19:00-ին (հյուրերի ժամանում՝ 18:30-ից) Կ.Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրի կոնֆերանս դահլիճում տեղի կունենա Երևան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ռոթարի 2452 տարածաշրջանի կառավարիչը, ռոթարացիներ ԱՄՆ-ից, Վրաստանից, Երևանից, Գյումրիից, Վանաձորից։ Երեկոյի ընթացքում կներկայացվի նորաստեղծ ակումբը և առաջիկա նախագծերը, որոնք իրենց բնույթով աննախադեպ են. Երևանի ազգային պարկ ծրագիր, Հայաստանում շաքարախտով հիվանդներին նորագույն տեխնոլոգիաներով սարքերի տրամանադրման ծրագիր, Միացյալ ազգերը հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ ծրագիր՝ նվիրված ՄԱԿ-ի 80-ամյակին: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ԱՄՆ միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցները, որոնց հիմքի վրա առաջիկայում կստեղծվի Ռոթարակատ ակումբ: Երեկոյի ավարտին կներկայացվի Ռոթարիի ամենահայտնի և լայնամասշտաբ ծրագիրն ամբողջ աշխարհում՝ Պոլիոմելիտի պատվաստումը և այդ նպատակով կկազմակերպվի հանգանակություն: Լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են նախապես գրանցվել YerevanUnitedRC@gmail.com էլ.փոստով, որից հետո կստանան ﬕջոցառման մուտքի գրանցման համար QR կոդ: Ալեքսան Զաքյան, 091 901905:
Ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնի բացման արարողությունը: Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։ Այն իրականացվում է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Բացման արարողությանը ներկա կլինեն և իրենց աշխատանքները կներկայացնեն Magnum Photos աշխարհահռչակ գործակալության լուսանկարիչներ Գեորգի Պինխասովը և Անդրեա Հոլցհերը, ինչպես նաև լուսանկարիչ Պատրիկ Բիներտը։ Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կներկայացնի Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ին Մեգերյան Կարպետում (Մադոյան 9) կկայանա «Հայկական խոհանոցի 2025 2029 թթ. զարգացում» հայեցակարգի քննարկմանը նվիրված համաժողովը: Համաժողովը նախաձեռնել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի հետ համատեղ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրով: Բացման խոսք՝ ՀՀ էկոնոﬕկայի նախարար Գեւորգ Պապոյան (ենթակա է հաստատման), ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան (ենթակա է հաստատման), ՀՀ շրջակա ﬕջավայրի նախարար Հակոբ Սիﬕդյան (ենթակա է հաստատման), Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլի: Կլինեն պանելային քննարկումներ, իսկ վերջում կլինի՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային խոհանոց գրքերի շնորհանդեսը, որից հետո կլինի հյուրասիրություն, նշված մարզերին բնորոշ ուտեստներով: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյան:
Ժամը 12:15-ին «Ramada» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (15 Փավստոս Բուզանդ) կկայանա YEREVAN FASHION WEEK 2024-ի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն YEREVAN FASHION WEEK 2024-ի ամբողջական օրակարգը, միջոցառումները և կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: Բանախոսներ՝ «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» ՀԿ նախագահ Վահան Խաչատրյան, Հայաստանում Մ.Թ դեսպան Ջոն Գալագեր, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգեր, «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» ՀԿ համահիմնադիր/ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէհ Հովասափյան, Harmony բրենդի դիզայներ Միկա Դանիելյան: Էլեն Մանուկյան (+374 95) 522 686:
Մշակույթ
Ժամը 19:00-ին Երևանի Կինոյի տանը կմեկնարկի Եվրոպական կինոյի ամիսը խորագրով միջոցառումը: Այն իրականացնում է Հայաստանի կինոգործիչների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ Ծրագիրը ներառելու է 2024 թվականին լույս տեսած շուրջ 10 ֆիլմ, որոնց մեծ մասն արժանացել է ամենահեղինակավոր կինոփառատոների պատվավոր պարգևներին։ Ցուցադրությունները տեղի կունենան նոյեմբերին՝ յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում (Վարդանանց 18)։