ՔՊ խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում  Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»,- ասաց Կոնջորյանը։

Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների նախաձեռնության մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունի նման նախաձեռնության մասին։ 

Քաղաքականություն

Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին

 

Հայերեն English