Քաղաքականություն

Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին

1 րոպեի ընթերցում

Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե մի խումբ ՔՊ-ականներ իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնություն են սկսել։ 

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ նման նախաձեռնության մասին։ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Ընդ որում, պետք է այդ լուրի աղբյուրը գտնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Քոչարյանը։ 

Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների նախաձեռնության մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում