Մեծ էկրան է բարձրացել Գրիգ Վահրամյանի «Բախտի տերը» գեղարվեստական ֆիլմը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Բախտի տերը» գեղարվեստական ֆիլմն արդեն մեծ էկրանին է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Ֆիլմի գլխավոր հերոսուհիներին՝ երկվորյակ քույրերին, մարմնավորում է դերասանուհի Արփի Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր կերպարներին։ 

«Շատ էի վախենում, որովհետև այդքան վստահ չէի իմ հնարավորությունների վրա, որքան վստահ էին ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանը և Արման Միտոյանը: Հետաքրքիր էր, որ «քասթինգ» ասվածը չի եղել, ինձ ընտրել էին որպես գլխավոր հերոսուհու, շատ տարօրինակ էր, բայց նաև վախենալու: Մեծ պատասխանատվություն էր, հատկապես միանգամից երկու կերպար պետք է մարմնավորեի: Եթե Ժանետի նման գլամուրային կերպարներ մինչ այդ խաղացել էի, ապա Անետն ինձ համար նորություն էր, բայց շատ ավելի հետաքրքիր: Հույս ունեմ՝ ստացվել է: Առհասարակ, շատ մեծ աշխատանք ենք կատարել, հրաշալի էր աշխատել դերասանուհի Արուսիկ Գրիգորյանի հետ, նա ֆիլմում իմ կրկնօրինակն էր («дублёр»)»,- նշում է Արփին։ 

Նրա խոսքով՝ Արուսիկը հրաշալի մարդ և դերասանուհի է, որին մեծ հաջողություն է մաղթում: 

«Շնորհակալ եմ նաև ամուսնուս՝ Միհրանին. նա շատ էր ինձ սատարում: Եղել են օրեր, որ Միհրանը օրը 3 անգամ Երևանից Դսեղ է եկել»,-լրագրողների հետ զրույցում ասում է Արփի Գաբրիելյանը: 

Դերասան Լևոն Հարությունյանի խոսքով՝ իրենք շատ բարի ֆիլմ են ստացել. «Դեռ նկարահանման հրապարակում զգում էի, որ շատ լավ աշխատանք ենք հանձնելու հանդիսատեսի դատին: Ռեժիսորը՝ Գրիգ Վահրամյանը, այն քիչ ստեղծագործողներից  է, որ ինձ կարողանում է «զսպաշապիկ» հագցնել, որ ավելի շատ «չլինեի», սկզբում ըմբոստանում էի, նեղվում էի, բայց հետո հասկացա, որ նա ճիշտ էր: Ես հանդիպել եմ երիտասարդ ռեժիսորի, որը պատրաստված էր գալիս նկարահանման, սցենարին տեղում չէր ծանոթանում, հստակ գիտեր՝ ինչ էր պետք, ամեն բան փորձում էր սիրուն նկարահանել: Ես երջանիկ եմ»։

«Բախտի տերը» ֆիլմի հիմքում երկվորյակ քույրերի պատմությունն է: Ժանետն ու Անետը հայկական հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսի թոռնուհիներն են: Տարիներ առաջ Ժանետը հեռացել է գյուղից, իսկ Անետը մնացել է տատիկի մոտ։ Տատիկը մահանում է՝ իր շնորհը փոխանցելով թոռնուհիներից մեկին։ Ճակատագրի բերումով քույրերը ստիպված են փոխելու տեղերը։ Կյանքը կորոշի՝ արդյոք մեր բախտի պատանդնե՞րն ենք, թե՞ տերերը։ 

Բեմադրող ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, պրոդյուսերն Արման Միտոյանն է, գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է, գլխավոր դերերում են Արփի Գաբրիելյանը, Լևոն Հարությունյանը, Ստեփան Ղամբարյանը, Սուրեն Թումասյանը, Մարինե Պետրոսյանը: 

Կատակերգության ամերիկյան պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ի AGBU սրահում։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն