ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 19377.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 7497.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 8258.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ: