Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում հոկտեմբերի 23-25-ը տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը. տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները) թեմայով: +374 10 39 09 81: 

Ժամը 10:30-ին Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԻՍԻ ԷԹԻՔՍ) և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-26-ը կանցկացվի «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին։ Նույն օրը՝ ժամը 17։30-ին, գիտաժողովի շրջանակներում կկայանա «Թանգարան-105» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն թանգարանի արխիվային լուսանկարներից, փաստաթղթերից, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում թանգարան այցելած հյուրերի կարծիքներից։ 055 520691:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կոնֆերանսների դահլիճում (Պետրոս Ադամյան 14, 1-ին հարկ) կկայանա «Հայաստանում հղի կանանց և մայրերի շրջանում կրծքի կաթի փոխարինիչների և նորածինների ու վաղ տարիքի երեխաների համար սննդի թվային մարքեթինգ» ուսումնասիրության արդյունքների ներկայացման միջոցառում: Ողջույնի խոսք՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ, դոկտոր Սիդարթա Դատտա, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, դոկտոր Արմեն Գասպարյան: +374 99 658777:  

Ժամը 17:00-ին Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50) տեղի կունենա Հայաստանի Թեքեյան մշակութային միության, ԱՄՆ և Կանադայի մշակութային միության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխության ամփոփիչ ձեռնարկը։ Մրցանակներ և դրամական պարգևներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ և Դեկորատիվ կիրառական արվեստ, Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար։ Տոնական ձեռնարկին կմասնակցնեն գրականության և մշակույթի ոլորտի անվանի ներկայացուցիչներ, մրցույթի մասնակիցները, արվեստասեր հանրություն։ Կատարումներով հանդես կգա Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը, գեղ.ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյան։ 010 55 26 32, 010 57 02 83։ 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ