Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանի ասուլիսը։ Թեմա. կիբերհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում. առկա միտումներն ու կանխարգելիչ քայլերը։

Ժամը 12:00-ին «Դայմոնդ» ռեստորանի դիմաց (Փ.Բուզանդ 2, Աբովյան և Բուզանդ փողոցների խաչմերուկ) տեղի կունենա «Ճախրուկ» սոցիալական հացատուն հիմնելու մտադրության մասին հուշագրի ստորագրման արարողություն: Հացատանն աշխատելու են մասնագիտացված խնամքի կենտրոնների սաները և նրանց ընտանիքի անդամները: Հուշագիրը կստորագրվի «Իմ քայլը» հիմնադրամի, «Ճախրուկ» ՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի, «Երեմյան Փրոջեքթս»-ի և «Դայմոնդ» ռեստորանի ներկայացուցիչների միջև:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 17:30-ին Մոսկվայի տանը (Արգիշտի 7) կկայանա «Իրավունք» թերթի 35-ամյակին նվիրված միջոցառում: Ներկա կլինեն դեսպաններ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ եվ այլք։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում. «Բանտից՝ հասարակություն. վերասոցիալականացումն իրականություն դառնո՞ւմ է, թե՞ ոչ» թեմայով։ Բանախոսներ՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Նարե Հովհաննիսյան:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում