Հոկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 334 սրահում նիստ կգումարի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

Պետական կառույցներ

9:30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհրդակցություն

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:30-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասն., 5-րդ հարկ) տեղի կունենա «MMCP-2024» («Mathematical Modeling and Computational Physics-2024») գիտաժողովի բացման արարողությունը՝ նվիրված ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի 80-ամյակին։ Մաթեմատիկական մոդելավորման և հաշվողական ֆիզիկայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ գիտաժողովն իրականացվում է ԵՊՀ-ի, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ, Դուբնա, ՌԴ), Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) համագործակցության արդյունքում։ Միջոցառմանը կմասնակցեն գրեթե 150 գիտաշխատողներ, ինժեներներ, ասպիրանտներ և ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից: Հեռ․094 52 52 65, 060 71 01 03:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանա ասուլիս. «Համեղ պատրաստելու արվեստի մասին. Ի՞նչ ճաշատեսակի համար կարելի է մեդալ ստանալ» թեմայով: Կրասնոդարի երկրամասում տեղի է ունեցել խոշոր միջազգային գաստրոնոմիական մրցաշար: Հայաստանի թիմը ութ խոհարարների կազմով զբաղեցրել Է երրորդ տեղը՝ նվաճելով 4 արծաթե և 8 բրոնզե մեդալ: Այն մասին, թե ինչպես են անցել մրցումները, ինչ ուտեստներ են պատրաստել մասնակիցները, ինչպես են որոշվել հաղթողները, կպատմեն մրցաշարի ժյուրիի անդամները Հայաստանից՝ հայտնի բրենդ-շեֆեր ու շեֆ-խոհարարներ Յուրիկ Սարգսյանը, Էդուարդ Սիմոնյանը, Գրիգոր Դանիելյանը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում