ՀՀ ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ կարող են ընտրվել 10-17 տարեկան երեխաները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում:

Խորհրդի անդամ կարող են ընտրվել 10-17 տարեկան երեխաները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի կազմում արդեն իսկ ընդգրկված անդամների:

Ընտրությունը կանցկացվի երկփուլ ձևաչափով՝ գրավոր և բանավոր: 

1-ին փուլով անհրաժեշտ է ներկայացնել Խորհրդի անդամ դառնալու վերաբերյալ դիմում-հայտ և ազատ ոճի շարադրանքով մեկ-երկու էջի սահմաններում գրավոր աշխատանք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Խորհրդի գործունեության երեք առաջնահերթ ուղղությունների և սպասվելիք արդյունքների մասին: Դիմում-հայտը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրի հասցեն, ուսումնական հաստատության անվանումը և կոնտակտային տվյալները (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար):

Դիմում-հայտը և գրավոր աշխատանքը անհրաժեշտ է ուղարկել lilit.aghajanyan@ombuds.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ «subject» դաշտում նշելով «Խորհուրդ» վերնագիրը: Գրավոր փուլին մասնակցության վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 8-ն է:

2-րդ փուլ անցած դիմորդները կմասնակցեն երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հարցազրույցի, որի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ ծանուցումը կուղարկվի 2-րդ փուլ անցած երեխաների դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին: 

Խորհրդի անդամներին ընտրելու գործընթացին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներ:

Գրավոր և բանավոր փուլերը հաղթահարած առավելագույնը 20 մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 53-75-51 հեռախոսահամարով աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն:

 

Հայերեն Español

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը