Թուրքիա

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։

3+3 ձևաչափով հանդիպմանն իր մասնակցությունը հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում