Աշխարհ

Նիգերիայում բենզատարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 140-ի

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում բենզատարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 140-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Kommersant-ը ՝ վկայակոչելով երկրի արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ մահացածների մեծ մասը փորձել է վառելիք հավաքել շրջված բաքից։

Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Ջիգավայի նահանգում։ Նախնական տվյալներով՝ բենզատարի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, որը վթարի է ենթարկվել և պայթել:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում