Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

15 հոկտեմբեր,  2024    

Անոնս     

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 114 սրահում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.yerevan.am/hy/announcement/haytararowt-yown-408/ 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի բժիշկ Լիլիթ Կարապետյանի, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավար Ներսես Բերբերյանի ասուլիսը։ Թեմա. Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս. հիվանդության տարածվածության միտումները, կանխարգելիչ միջոցառումները։   

Ժամը 12:00-ին Կինոյի տանը (Վարդանանց 18/2) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «ՌեԱ» փառատոնին: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղս, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի ու տուրիզմի վարչության պետի տեղակալի ժ/պ Գևորգ Սահակյան, ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունի, Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյան, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյան: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը 16-րդ անգամ կանցկացվի Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը («ՌեԱ» փառատոն): Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան հավատարմագրվելու՝ փառատոնին մասնակցելու և լուսաբանելու համար։ ՀՀ ԿԳՄՍՆ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Հայաստանի ճարտարապետների պալատի դահլիճում (Բաղրամյան 17) Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի ճարտարապետների պալատի հետ համագործակցությամբ նախատեսվում է կազմակերպել «Հովհաննես Քաջազնունին ճարտարապետ» խորագրով համահայկական գիտաժողով` նվիրված Հովհաննես Քաջազնունուն: Գիտաժողովի նպատակն է` ներկայացնել հայ ականավոր ազգային-քաղաքական գործիչ Հովհաննես Քաջազնունուն որպես ճարտարապետ: Խնդրում ենք սույն հայտարարությունը հրապարակել Ձեր կայքէջով: Հեռ. 010-56-15-06, 010 53-39-49:  Համազգայինի Երևանի գրասենյակ

Ժամը 11:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Էրեբունի» սրահում կկայանա մամուլի ասուլիս՝ «Ներդրում կրթության մեջ, ներդրում ապագայի մեջ» թեմայով։ Ասուլիսի բանախոսներ՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյան, Dasaran.am կրթական հարթակի հիմնադիր և «Կորիզ» կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյան, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի զարգացման և համագործակցությունների գծով տնօրեն Ասյա Մովսիսյան։ Մարիաննա Փայտյան, հեռ. +374 10 500 010 (8120), բջջ. +374 99133701:

Ժամը 14:00-ին Ազգային գրադարանում ESN թիմը հրավիրում է լուսաբանելու հոկտեմբերի 14-19-ին տեղի ունեցող Էրազմուսի օրերը։ Հիմնական միջոցառումը տեղի  կունենա Ազգային գրադարանում։ Միջոցառմանը կմասնակցեն դեսպանատների և համալսարանների ներկայացուցիչներ։ Երևանում և մարզերում նշվելու են Էրազմուսի օրերը, որի հիմնական առաքելությունն է բարձրացնել իրազեկվածությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի մասին ուսանողների, մանկավարժների և այլ մասնագետների շրջանում։ Այն տրամադրում է արտերկրում սովորելու, վերապատրաստվելու, դասավանդելու և կամավորական աշխատանքի բազմաթիվ հնարավորությունները: ESN, (+374) 94 38 10 72:

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ տեղի կունենա տարբեր քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։ ՀՀ ԱՆ ՔԿԾ, (099) 60 50 99, (060) 37 37 80:

Ժամը 19:00-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը: Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում: Առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի «Բալետ Պրելժոկաժ»-ի երիտասարդական բալետային խումբը Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ հանդես կգա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացմամբ: Բեմադրող ռեժիսոր և խորեոգրաֆ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար արտիստ Արսեն Մեհրաբյան: ՀՀ ԿԳՄՍՆ

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս