ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի «CORE» ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան օրերս հյուրընկալել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «CORE» ակադեմիայի պատվիրակությանը՝ պրոֆեսորներ Լի Լեիին, Ռեյմօնդ Ջ. Վուին, տիկին Ֆենգ Լիուին և տիկին Յան Ժենգին։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը ծանոթացել են միմյանց գիտական գործունեությանը, քննարկեցին համագործակցության ուղիները։ 

Այնուհետև, ՀՀ ԳԱԱ-ի և  «CORE» ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, իսկ «CORE» ակադեմիայի կողմից՝ Ռեյմօնդ Ջ. Վուն։

Հուշագրի նպատակն է.

  • Նպաստել համատեղ նախագծերին կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում,
  • իրականացնել համատեղ գիտական ​​հետազոտություններ, գիտնականների փոխանակման ծրագրեր,
  • կազմակերպել համատեղ/փոխադարձ գիտատեխնիկական շրջայցեր, ինչպես նաև գիտական ​​հանդիպումներ, համատեղ լաբորատորիաներ կամ ինստիտուտներ,
  • իրականացնել գիտության հանրահռչակման գործունեություն երկու կազմակերպությունների համար և խթանել համապարփակ համագործակցությունը երկու կազմակերպությունների հաղորդակցության, հետազոտությունների և միջազգային զարգացման գործում:

«CORE» ակադեմիան ներկայացնում է «International Core Academy of Sciences and Humanities» ակադեմիան և նրա կից հաստատությունները (ներառյալ «Ke Rui» ակադեմիան, «CORE» գիտական ​​կենտրոնները և «CORE» հետազոտական ​​լաբորատորիաները)։

 

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը