Տնտեսություն

Կառավարությունը 600 հատով ավելացրել է արտոնյալ պայմաններում էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 600 հատով ավելացրել է արտոնյալ պայմաններում էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը որոշեց իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 7400 մեքենաների սահմանաչափն անցել է և կարիք կա 600 հատ նորից բաշխելու։

Վերլուծություն ենք արել և տեսել ենք, որ 71 տոկոսը մեքենաների ֆիզիկական անձինք են ներմուծում և 28,6 տոկոսը միայն իրավաբանական անձինք։ Հիմա այն մեքենաները, որոնք սպասում են, որպեսզի իրենք զրո տոկոսով մաքսազերծվեն, նրանց մեծամասնությունը հենց ֆիզիկական անձանց է պատկանում և առաջարկում ենք 600 սահմանաչափի հնարավորությունից մեր քաղաքացիները ևս օգտվեն»,- ասաց Գևորգ Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում