Միացյալ Նահանգներ

Մեր նպատակն է աջակցել Հայաստանի՝ առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերափոխվելուն. Քրիստինա Քվին

1 րոպեի ընթերցում

Մեր նպատակն է աջակցել Հայաստանի՝ առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերափոխվելուն. Քրիստինա Քվին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացող արդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, որը կխթանի զարգացումը ոչ միայն երկրի ներսում, այլև ողջ տարածաշրջանում ու աշխարհում»,– ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

ԴիջիԹեք Էքսպո 2024-ի նման միջոցառումներն առանցքային են՝ խթանելու նորարարությունն ու կայունությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

ԱՄՆ ՄԶԳ-ն հովանավորում էր ԴիջիԹեք Էքսպո 2024-ը՝ «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի միջոցով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում