Ռուսաստան

Ակնկալում եմ մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինի ծննդյան օրը

1 րոպեի ընթերցում

Ակնկալում եմ մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինի ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով: 

«Արմենպրես»-ը փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առիթով։

Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում