Fastex-ը «Գիտուժի» կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում հոկտեմբերի 1-6-ն անցկացվում է «Գիտության շաբաթ» փառատոնը, որի գլխավոր հովանավորը Fastex-ն է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ից, միջոցառմանը Fastex-ը կներկայացնի իր YoCerebrum և Cerebrum Intelectus նախագծերը և տեղեկատվական դասընթացների շարքը։
Fastex-ը կարևորում է Հայաստանում գիտությանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունների անցկացումը, որն իր հերթին ձևավորում է մրցունակ էկոհամակարգ և նպաստում հասարակության շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը։
Այցելելով Fastex-ի տաղավար՝ ներկաները հնարավորություն կստանան ծանոթանալ Cerebrum Intelectus և YoCerebrum նախագծերին, մետավերս տիրույթին և ԵՊՀ-ում իրականացված «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքները» թեմայով դասընթացին։ Այցելուները տեղում կարող են ստեղծել իրենց եռաչափ ավատարը, մուտք գործել YoCerebrum վիրտուալ աշխարհ և տեղափոխվել տարբեր տիրույթներ, այդ թվում՝ Virtual Yerevan տարածք։

Տեխնոլոգիական աշխարհի և գիտության ոլորտի հանդեպ հետաքրքրվածների համար այս նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է՝ ստանալ տպավորիչ փորձառություն և դառնալ տեխնոլոգիական ապագայի մի մասը։
Ի դեպ, միջոցառման ընթացքում մրցույթում հաղթած ուսանողները կկարողանան այցելել Երևանում գտնվող ftNFT Phygital Space և մասնակցել Cerebrum Intelectus-ի կողմից իրականացվող մեկ բաց դասի։
«Գիտուժի» նպատակն է զարգացնել միջգիտակարգային համագործակցության մշակույթը Հայաստանում՝ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտներին և ուսանողներին ներգրավելով գիտության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտ։

Fastex-ի նորարական մոտեցումների ինտեգրումը կնպաստի գիտության զարգացմանն ու մրցունակ ոլորտի ձևավորմանը։
Գիտուժի մասին
«Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ: Համայնքը շարունակում է անընդհատ մեծանալ։
«Գիտուժի» օրակարգը բյուրեղացված է իր առաքելության մեջ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։

Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

