Գիտություն

Շվեդիայում սառցադաշտերի չափերի ռեկորդային նվազում է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Շվեդիայում սառցադաշտերի չափերի ռեկորդային նվազում է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի սառցադաշտերը շարունակում են փոքրանալ: Ստոկհոլմի համալսարանի գիտնականների կողմից սառցադաշտերից չորսի զանգվածի չափման արդյունքները վկայում են այն մասին, որ Մեծ սառցադաշտի, ինչպես նաև Ռաբոց, Ռիվգոյեհկի և Մուարմա սառցադաշտերի չափերը զգալիորեն նվազել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Ստոկհոլմի համալսարանի լրատվական ծառայությունը։

Չափումների տվյալների համաձայն՝ Մեծ սառցադաշտը կորցրել է իր զանգվածից 8400 տոննա, ինչը համապատասխանում է 2,85 մ հաստությամբ ջրի շերտին, որը կծածկեր ամբողջ սառցադաշտը։ Դա հինգ անգամ ավելի է սառցադաշտային հալքի միջին ցուցանիշից և եռապատիկ ավելի՝ 2023 թվականի ցուցանիշից:

Ռաբոցի սառցադաշտի զանգվածի կորուստը կազմել է մոտավորապես 9450 տոննա, ինչը գերազանցում է 2011 թվականին գրանցված 7100 տոննա նախորդ առավելագույն կորուստը։

Ռիվգոյեհկի և Մուարմա սառցադաշտերը 2023-2024 թվականներին նվազել են համապատասխանաբար 9000 և 8200 տոննայով, ինչը 50 %-ով ավելի է նախորդ առավելագույն կորստից։

Ապագայում ձյան և սառույցի կուտակման գոտիների բացակայության դեպքում գիտնականները կանխատեսում են այդ սառցադաշտերի լիակատար անհետացում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում