ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը նշել էր, որ դատավոր Վահե Միսակյանը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության, քանի որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործը դատավորը քննել է ավելի քան երեք տարի, և գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգվել են։