Աշխարհ

Մարկ Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Մարկ Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում Ռյուտեն հաստատել է իր աջակցությունն Ուկրաինային։

«Մենք պետք է այնպես անենք, որ Ուկրաինան գերիշխի որպես ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական պետություն», - ասել է Ռյուտեն։ 

Ռյուտեի նշանակումը տեղի է ունենում ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից շաբաթներ առաջ։ Նա ցրել է Հյուսիսատլանտյան դաշինքում առկա մտահոգությունները՝ կապված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ելքի հետ։

«Ես անհանգստացած չեմ։ Երկու թեկնածուներին էլ լավ եմ ճանաչում։ Ես չորս տարի աշխատել եմ Դոնալդ Թրամփի հետ։ Նա ինքը պնդում էր ավելի շատ գումար ծախսել պաշտպանության վրա, և հասավ դրան, որովհետև ներկայում մենք իսկապես շատ ավելին ենք ծախսում, քան մինչև նրա նախագահությունը։ Քամալա Հարիսն էլ հրաշալի արդյունքներ է ցուցաբերել որպես փոխնախագահ։ Նա շատ հարգված առաջնորդ է։ Այնպես որ, ես երկուսի հետ էլ կկարողանամ աշխատել», - ասել է Ռյուտեն։

Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը 32 անդամից կազմված դաշինքը ղեկավարում էր 10 տարի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում