ԵՏՀ կոլեգիայի նախագահ​ը ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման գործընթացների ինտեգրման Digital Union հայեցակարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ​ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման գործընթացների ինտեգրման Digital Union հայեցակարգը։ 

«Հենվելով ազգային կառավարությունների հաջող պրակտիկայի վրա և գործի դնելով ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունները ՝ մենք առաջ ենք քաշել Digital Union-ի գաղափարը։ Դրա նպատակն է մեր ժողովուրդներին և բիզնեսին ցույց տալ Եվրասիական տնտեսական ինտեգրման իրական օգուտները։ Ընդ որում, մենք ելնում ենք անդամ պետությունների թվային ինքնիշխանության անվերապահ անձեռնմխելիությունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում ՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Բակիտժան Սագինտաևը։ 

Նրա խոսքով ՝ այդ հայեցակարգը համաձայնեցված է թվայնացման համար պատասխանատու ԵԱՏՄ պետությունների պրոֆիլային գերատեսչությունների հետ։ Սագինտաևը առանձնացրել է երեք հիմնարար սկզբունք, որոնց վրա կառուցվելու է Digital Union-ը, և որոնք ոչ մի կերպ չեն ազդում երկրների թվային ինքնիշխանության վրա։ 

«Առաջին հերթին, սա նորմատիվ և ենթակառուցվածքային լուծումների համատեղելիությունն է, որոնք կօգտագործվեն թվային միության ձևավորման մեջ: Այս առումով ազգային թվային հարթակների փոփոխություններ չեն պահանջվի։ Երկրորդ՝ կապահովվի ազգային թվային հարթակների սինխրոնիզացիան և անխափան փոխգործակցության հնարավորությունը։ Երրորդ սկզբունքը ինտեգրացիան է. Digital Union-ն ուղղված է բոլոր չորս «ազատությունների» թվայնացմանը այն ծավալներով և տեմպերով, որոնց պատրաստ են անդամ պետությունները, յուրաքանչյուր երկիր կարող է միանալ ընդհանուր պլատֆորմի տարրերին՝ ըստ պահանջարկի»,- նշեց Սագինտաևը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կարծիքով՝ նման սկզբունքները թույլ կտան կապել թվայնացման ոլորտում երկրի լավագույն լուծումները՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով դրանց հետագա մասշտաբավորման համար:  

«Կձևավորվեն եվրասիական «հնգյակ» երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց նույնականացման փոխճանաչելի համակարգեր՝ առանց տվյալների փոխանցման: Նշված համակարգերի փոխադարձ ճանաչման պիլոտային նախագիծն արդեն իրականացվում է ԵՏՀ-ի կողմից Հայաստանի և Ղրղզստանի հետ համատեղ, Ղազախստանը նախագծին միանալու գործընթացում է: 

Մենք հետևողականորեն, հաշվի առնելով երկրների շահերը, կշարունակենք իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային առավելությունը՝ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ապահովման լեգիտիմ իրավունքը»,- եզրափակեց ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից