Տնտեսություն

Փոխնախարարը ԵԱՏՄ շուկայում շուտ փչացող ապրանքների արտահանման հարցում արագ մաքսային ձևակերպման անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Փոխնախարարը ԵԱՏՄ շուկայում շուտ փչացող ապրանքների արտահանման հարցում արագ մաքսային ձևակերպման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ շուկայում անհրաժեշտ է արագացնել մաքսային ձևակերպման և տեղեկանքների նույնականացման գործընթացները՝ հատկապես շուտ փչացող ապրանքների մասով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Անհրաժեշտ է արագացնել մաքսային ձևակերպման և առանձնացված տեղեկանքների ինդետիֆիկացիայի գործընթացը։ Կարծում եմ, որ սա ամենակարևորն է մեզ համար, և այդ խնդիրները դեռ մնում են: Հայաստանում շատ են նախագծերը, որոնք արագացնում են այդ գործընթացները, բայց մենք դեռ տեսնում ենք, որ շուտ փչացող ապրանքների Հայաստանից արտահանման վրա այդքան էլ չի տարածվում։ Համագործակցելով այս ոլորտում՝ ուզում ենք տեսնել, թե ինչպես կարող ենք արագացնել այդ գործընթացները»,- ասաց փոխնախարարը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում