Ռուսաստան

Ռուսաստան և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպում է ունեցել Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Բասամ Սաբաղի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բանակցությունները սկսվել են միակողմանի պատժամիջոցներին հակազդելու հարցում համագործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ։

Լավրովն ու Սաբաղը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ իսրայելական հարվածների ենթարկված Լիբանանում իրավիճակի սրման լույսի ներքո:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում