Իսրայելի արտգործնախարարը մերժել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մերժել է «Հեզբոլլահ»-ի հետ 21-օրյա հրադադար հաստատելու առաջարկը, որ ներկայացրել էին ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կացը գրել է X սոցիալական հարթակում։

«Հյուսիսում հրադադար չի լինի։ Մենք կշարունակենք կռվել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ մեր ամբողջ ուժով՝ մինչև հաղթանակ և հյուսիսի բնակիչների ապահով վերադարձ իրենց տներ», - գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։

Մինչ այս Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս էր հայտնել, որ շուտով հրադադար կհաստատվի։ The New York Times-ն իր հերթին, վկայակոչելով պաշտոնյաների, հայտնել էր, որ կողմերն «առաջիկա ժամերին» կարող են ընդունել 21-օրյա հրադադար հաստատելու՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առաջարկը։ 

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 21-օրյա հրադադարի կոչ են արել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Նյու Յորք մեկնելիս ասել է, որ դեռ չի տվել իր պատասխանը հրադադարի վերաբերյալ և որ իր բանակին հրահանգել է շարունակել կռիվը։ 

Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 630-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։  

Սեպտեմբերի 26-ին Յունին քաղաքի եռահարկ շենքերից մեկին հասցված ավիահարվածի հետևանքով առնվազն 23 սիրիացի է զոհվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելի ավիահարվածից Լիբանանում 23 սիրիացի է զոհվել

Հայերեն Русский

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը