ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 21-օրյա հրադադարի կոչ են արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն և նրա մի շարք դաշնակիցները կոչ են արել Իսրայելի և Լիբանանի սահմանին ընթացող ռազմական գործողություններում 21-օրյա  հրադադար հաստատել։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։ 

Հաստատվելու դեպքում հրադադարը պետք է կողմերին թույլ տա բանակցություններ վարել հակամարտության դիվանագիտական լուծման շուրջ։ 

«Մենք բոլոր կողմերին, այդ թվում՝ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, կոչ ենք անում անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար», - նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Եվրոպական Միությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը և Կատարը։ 

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը սեպտեմբերի 25-ին քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 25-ին իսրայելական հարվածներից երկրում զոհվել է 72 մարդ։ Սեպտեմբերի 23-ից սկսված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 620-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։ 

Հայերեն Русский

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը