Հայ-չինական փոխգործակցությունը զարգանում է՝ հենվելով մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի վրա․ ՀՀ փոխվարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանն առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, և Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգացել են ջերմ բարեկամական մթնոլորտում՝ հիմնվելով մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՉԺՀ-ի կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Չինաստանն անցել է պետության կայացման ու տնտեսության զարգացման մեծ ճանապարհ և ապահովել իր բնակչության կենսամակարդակի կայուն աճ: 

«Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը: Ընդգծեմ, որ Հայաստանը Չինաստանին մշտապես աջակցել է և շարունակում է աջակցել «Մեկ Չինաստանի» սկզբունքի հարցում: Մեր համագործակցության բարձր մակարդակն արտահայտված է նաև առևտրի, տուրիզմի, մշակույթի, կրթության և հումանիտար կապերի ոլորտներում: Ավելի են ակտիվանում նաև մարդկանց շփումները, զբոսաշրջային և հումանիտար կապերը»,- նշեց ՀՀ փոխվարչապետը 

Գրիգորյանն ուրախությամբ արձանագրեց երեք շաբաթ առաջ Չինաստանի Ուրումչի քաղաքից Երևան կատարած առաջին ուղիղ չվերթի կարևորությունը: 

«Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում նաև Չինաստանի կառավարության՝ զարգացմանն աջակցելու ծրագրերը, որոնք տարիների ընթացքում նպաստել են մեր երկրի տարբեր ոլորտների կարողությունների ավելացմանը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեր չին բարեկամներին ազգային տոնի կապակցությամբ և խորին շնորհակալություն հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չենին՝ հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: Կեցցե՛ Հայաստանի և Չինաստանի բարեկամությունը»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը:

Մանվել Մարգարյան

Հայերեն English Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն