G7-ի արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում բռնության աճի առնչությամբ և նշել, որ դա կարող է ազդել տարածաշրջանային կայունության և խաղաղ բնակչության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է G7-ի ԱԳ նախարարների հայտարարության մեջ։ 

«Գործողությունները և դրանց պատասխանը կարող են մեծացնել բռնության այս վտանգավոր պարույրը և ամբողջ Մերձավոր Արևելքը ներքաշել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության մեջ` աներևակայելի հետևանքներով», - հայտարարել են G7-ի արտգործնախարարները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպումից հետո։

Նրանք կոչ են արել դադարեցնել ներկայիս կործանարար շրջանը՝ ընդգծելով, որ «ոչ մի երկիր չի շահի Մերձավոր Արևելքում իրադրության հետագա սրումից»:

Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները նաև մտահոգություն են հայտնել Գազայի հատվածի բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի առնչությամբ և ողջունել ԱՄՆ-ի, Եգիպտոս և Կատարի միջնորդական ջանքերն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի հասնելու ուղղությամբ։ 

Մերձավոր Արևելք

Լիբանանում առնվազն 492 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել