Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել իսրայելական ագրեսիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին և ազդեցիկ երկրներին կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ, որպեսզի երկրի հարավը չվերածվի «երկրորդ Գազայի հատվածի»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին Լիբանանի ժամանակավոր կառավարության վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է սեպտեմբերի 23-ին կայացած կառավարության նիստում: 

«Մեր կողմից իրականացվող բոլոր շփումներում մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին և ազդեցություն ունեցող երկրներին կանգնել արդարության կողքին և դադարեցնել ագրեսիան: Մենք շարունակում ենք վերահաստատել մեր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին և որպես կառավարություն ամեն բան անում ենք, որպեսզի դադարեցնենք պատերազմն Իսրայելի հետ և հնարավորինս խուսափում ենք գործողություններից, որոնք կարող են մեզ անդունդը գլորել»,- Միքաթիի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ բարձրաձայնել էր իր մտավախությունների մասին, որ Լիբանանի հարավը կարող է վերածվել «երկրորդ Գազայի», և որ պատերազմը պետք է դադարեցվի։ 

«Այս դիրքորոշումը պետք է նույնական լինի բոլորի, հատկապես այն երկրների դիրքորոշումների հետ, որոնք կարող են ճնշում գործադրել Իսրայելի վրա նրա ագրեսիան դադարեցնելու համար», - հավելել է Միքաթին:

Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող ռազմական օբյեկտներին՝ երկրի խաղաղ բնակիչներին կոչ անելով հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը։ 

Մերձավոր Արևելք

Ինտենսիվ հարվածներին զուգահեռ Իսրայելը Լիբանանի բնակիչներին կոչ է արել հեռանալ «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին մոտ գտնվող հատվածներից

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում