6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
13 սեպտեմբեր, 2024
ՀՀ նախարարություններ
Ժամը 13:00-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (Գրիգոր Լուսավորչի 6, մուտքը՝ Անգլիական այգու կողմից, թատրոնի գլխավոր մուտքի հարևանությամբ՝ ՊԱՆՆՈ արվեստի տուն) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Ասուլիսի ընթացքում նախարարը կանդրադառնա 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը, հանրակրթական դպրոցներում հայտարարված մշակութային տարվա միջոցառումներին և այլ թեմաների: Ասուլիսի ընթացքում նախարարը, բացի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերից, կպատասխանի նաև ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների վերաբերյալ քաղաքացիների հարցերին, որոնք նախապես հավաքագրվել են նախարարության ֆեյսբուքյան էջի և էլփոստի միջոցով: ՀՀ ԿԳՄՍՆ
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ\ծ մայոր Արթուր Վարդանյանի, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի ասուլիսը։ Թեմա. կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերը, կանխարգելիչ քայլերը։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:45-ին WWF-ի հայաստանյան գրասենյակի մոտից (Պռոշյան 11/1) կմեկնեն Դիլիջան, որտեղ ժամը 11:40-ին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF) հայաստանյան մասնաճյուղը կազմակերպում է մեդիա շրջայց՝ նվիրված կովկասյան ազնվացեղ եղջերուների երկրորդ խմբի արձակմանը բնություն, ինչպես նաև «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ծավալված գործունեության թարմացումներին։ Ողջույնի խոսքեր՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյան: Վերադարձ Երեւան՝ ժամը 17:00-ին: Հեռ. +374 55 63 31 97
Ժամը 10:30-ին Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար բնակավայրերի տարածքներում Հայաստանի բանկերի միությունը կազմակերպում է այց հայկական Դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ: Օրակարգ՝ 10:30-ին շրջայց Ջրաշենի տնկարկում, 12։00-ին առաջին տնկարկից մեկնում Ուրասար՝ երկրորդ տնկարկ, 14։00-ին շրջայց երկրորդ տնկարկում: Պետք է նկատի ունենալ, որ Ուրասարի տարածքը շատ ավելի դժվարամատչելի է, քան Ջրաշենի տարածքը, որտեղ բազմաթիվ բանկերի ներկայացուցիչներ արդեն եղել են։ Տարածքը հասանելի է միայն բարձր, 4x4 մեքենաներով, որոնք սար են բարձրանալու, նաև գետ են հատելու։ Խորհուրդ ենք տալիս կրել սարում քայլելու համար հարմարավետ կոշիկներ, թեւերը և ոտքերը փակ հագուստ (ցանկալի է բաց գույնի), գլխարկ, ակնոց։ Արևապաշտպան և մոծակապաշտպան կրեմներն օգտակար կլինեն։
Ժամը 11:45-ին Հայաստանի բլոկչեյն դեսպանությունում (Պարոնյան փողոց 16/2) տեղի կունենա «Գաղափարից բիզնես» ծրագրի շրջանակում հայտարարված «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին նվիրված մամուլի ասուլիսը: Այս տարի մրցույթի գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների երկրորդ՝ պատկերավոր ներկայացման փուլը կիրականացվի «Fast Media»-ի և «Bahamut Foundation»-ի հետ՝ հեռուստատեսային նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն մրցույթին և համագործակցությանը վերաբերող մանրամասներ: Բանախոսներ՝ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյան, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյան, «Bahamut Foundation»-ի անդամ և խորհրդատու Արամ Ջիվանյան:
Ժամը 16:30-ին «Իբիս» հյուրանոցում (Հյուսիսային պող., 5/1 շենք) կկայանա հրատապ մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ Լուիս Մորենո Օկամպո, դատավոր Կասյա Աբգարյան։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 16:00-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջին կուրսեցիների ընդունելությանը նվիրված «Հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումը, որի ընթացքում ԵՊՀ արտաուսումնական ստորաբաժանումներն առաջինկուրսեցիներին կպատմեն իրենց գործունեության և իրականացվող ծրագրերի մասին։
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պիտանի են ծառայությանը, բայց ի՞նչ գնով. ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժ/պ Արեն Սարգսյան, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյան: 2024թ. ապրիլի 29-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ հայտարարվել էր շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչ: