Կառավարությունը ինտենսիվ աշխատում է ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմավարական որոշումները կայացվում են և փաստաթղթերով ամրագրվում են անվտանգության խորհրդում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե ի՞նչ հիմնարար փաստաթղթերով են ամրագրվում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները, ի՞նչ գործողություններ են իրականացվում պետության համար կարևոր, ռազմավարական փաստաթղթերը մշակելու և իրագործելու ուղղությամբ, հատկապես անվտանգության ոլորտում։

«Ռազմավարական որոշումներ կայացվում են և փաստաթղթերով ամրագրվում են անվտանգության խորհրդում, բայց ես կուզեի ընդգծել փոփոխվող աշխարհում մեր քաղաքականությունների ճշգրտման տեղը և հարթակը։ Ըստ էության, հանգամանքների բերումով ստացվել է այնպես, որ այդ տեղը դարձել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը և իմ գնահատմամբ՝ ձեր նշած խնդիրները արտահայտվում են կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան զեկույցում: Իմ գնահատմամբ՝ 2021, 2022, 2023 և 2024 թվականներին շատ կարևոր խոսակցություններ են տեղի ունեցել այդ քննարկման ընթացքում։ Եվ կառավարության զեկույցը արտահայտել է քաղաքականությունների ճշգրտման բովանդակությունը և դրանց պատճառները։ Նաև այդ ճշգրտումները այս դահլիճում քննարկելու առիթ ունեցել ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարությունը ինտենսիվ աշխատում է ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ։

«Բայց, ամենայն հարգանքով, ազգային անվտանգության ռազմավարության բովանդակությունը պետք է ձևավորվի և նոր ինստիտուտների միջին օղակի աշխատողները այն դնեն թղթի վրա և ոչ թե հակառակը։ Հիմա դա է տեղի ունենում, և դա տեղի է ունենում ինտենսիվ և ոչ հրապարակային»,- եզրափակեց Փաշինյանը։  

Հայերեն العربية Русский

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը