Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 սեպտեմբեր,  2024            

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 13:00-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում (Ալեք Մանուկյան 13) տեղի կունենա «Պատմենք նկարելով» մանկական գրքերի շարքի շնորհանդեսը։ Լույս է տեսել «Պատմենք նկարելով» մանկական գրքերի շարքը, որը կոչված է զարգացնելու նախադպրոցական տարիքի երեխաների նկարելու և հաղորդակցվելու հմտությունները: Գաղափարի հեղինակը բազմամյա փորձառությամբ դասախոս, ֆիզ.մաթ.գիտությունների թեկնածու Ռուբեն Թոփչյանն է։

 

Մշակույթ

Ժամը 18:00-ին «Երազ» այգում կկայանա «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով միջոցառումը։ Միջոցառման նպատակն է բոլորին համախմբել ազգայինի և մեր ինքնության շուրջ։ Արցախյան ազգային խմբերը կկատարեն բանահյուսական երգեր ու պարեր, կանցկացվեն տարբեր վարպետաց դասեր։ Պատրաստելու ու վայելելու ենք արցախյան խոհանոցի ամենահամեղ ուտեստները՝ գաթա, ժինգյալով հաց, կուրկուտ, ինչպես նաև լուսանկարվելու ենք ազգային տարազներով։ Այգու տարածքում գործելու են արցախյան թեմատիկայով տաղավարներ, տոնավաճառ։ Միջոցառման շրջանակում մեզ հետ են լինելու «Արցախի ազգային նվագախումբը», «Արցախի այաներ» համույթը, Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը, «Արցախի պարի պետական անսամբլը», «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»-ի սաները, «Արցախի ձայներ» խումբը, «Արցախի Ծիլ տիկնիկային թատրոն»-ի սաները, Արտեմ Վալտերը, Գայա Արզումանյանը և Արթուր Խաչենցը։ 

Ժամը 20:00-ին Կարապի լճում /բացօթյա ձևաչափ/ տեղի կունենա Շառլ Ազնավուրի դերակատարումով ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրության պաշտոնական բացումը՝ արտիստի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում: Այս միջոցառումը կնշանավորի Ազնավուրին որպես դերասան, ով իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդես կգան ելույթներով բացման արարողության ընթացքում։ Բացման արարողությունից և ելույթներից հետո տեղի կունենա «Ազնավուրը Շառլի աչքերով» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Բացման արարողությանը ներկա կլինեն ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդին և ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն։ Նրանք կկիսվեն անձնական պատմություններով՝ դարձնելով երեկոն անմոռանալի բոլոր ներկաների համար: Միջոցառումը կտևի 4 օր։ Հաջորդ օրերին՝ նույն ժամին, կցուցադրվեն «Կրակեք դաշնակահարի վրա», «Փարիզը օգոստոսին» և «Հայր Գորիո» ֆիլմերը: «Ազնավուրը կինոյում» նախագծի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը։ 

 

 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ