Սեպտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 սեպտեմբեր,  2024            

 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Ball» սրահում կմեկնարկի «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովը: Մասնակցային բյուջետավորումը որոշումների կայացման ժողովրդավարական գործընթաց է, որը թույլ է տալիս համայնքի բնակիչներին մասնակցել համայնքային բյուջեի հատկացմանը։ Համաժողովին կմասնակցեն ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ՀՀ ֆինանսների նախարարություններից, ՀՀ համայնքներից, Վրաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի համայնքներից ու ֆինանսների նախարարությունից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Ններկա կլինեն ՏԿԵ նախարարը, Ֆինանսների նախարարը:

 

Ժամը 11:00-ին Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությանն ընդառաջ տեղի կունենա մամուլի ասուլիս և հուշագրի ստորագրման արարողություն: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Կարեն Ավետիսյան, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյան: Հուշագրի ստորագրումը խորհրդանշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ համագործակցության մեկնարկ՝ Հայաստանի պատմության թանգարանի, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև: Հուշագիրը կստորագրեն Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Կարեն Ավետիսյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը: ՀՀ ԿԳՄՍՆ

Ժամը 13:00-ին Պարույր Սևակի 5/2 հասցեում կկայանա ԶԼՄ ներկայացուցիչների այց: Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 7-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»։ Օրվա խորհրդի շրջանակում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է ԶԼՄ ներկայացուցիչների այց ՇՄՆ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ՝ ծանոթանալու Հայաստանում օդի որակի մոնիթորինգի գործընթացին։ ՀՀ ՇՄՆ: 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում (Կարապետ Ուլնեցի փող., 68 շենք) կկայանա ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ արդիականացված Հրատապ արձագանքման հարթակի պաշտոնական մեկնարկի միջոցառումը։ Բանախոսներ՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելո, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան, «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդ, «ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյան: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան:

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 218 լսարանում (7-րդ մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա Ֆիրդուսիի անվան դահլիճի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցներ, ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորներ, արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ: 

 

Մշակույթ

Ժամը 12:00-ից Հայաստանի պատմության թանգարանի եւ Ազգային պատկերասրահի կամարաշարում (Հանրապետության հրապարակ) Հանրային լրագրության ակումբն այս տարի միացել է Գրքի երեւանյան փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը՝ Հայաստանի պատմության թանգարանի եւ Ազգային պատկերասրահի կամարաշարում։ Գրքի տոնավաճառի շրջանակում կներկայացնենք մեր կրթական ռեսուրսները՝ հնարավորություն տալով մեր թիրախային խմբերին՝ ՀԿ-ներ, դպրոցներ, մանկավարժներ, լրագրողներ, նախադպրոցական ուսումնական հաստատություններ, ստանալ դրանք անվճար։ ՀԼԱ թիմ, կոնտակտային անձ՝ Շուշան, 091 997875: 

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում