Հայաստան

Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը նաև ներդրումային ծրագրերի շնորհիվ Հայաստանը դուրս է բերել զարգացման նոր ուղեծիր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստում՝ կիսվելով նախորդ օրը Վայոց ձորի մարզ և առհասարակ այլ մարզեր կատարած այցերի տպավորություններով:

«Ինձ համար ակնհայտ և ուրախալի է, որ այն ներդրումային պետական ռազմավարությունը, որ մտածել ենք, ճիշտ ու արդարացված է: Ինչքան մարզային այցելությունների շրջանակն ընդլայնվում է, այնքան ավելի եմ համոզվում, որ մենք կարող ենք ասել, որ այդ թվում մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ Հայաստանը դուրս ենք բերել տնտեսական և ընդհանրապես զարգացման նոր ուղեծիր»,–ասաց Փաշինյանը: 

Վարչապետը կառավարության բոլոր անդամներին, իշխանությունների բոլոր ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց կատարված և կատարվող աշխատանքի համար՝ չմոռանալով առկա խնդիրները:

 Նա մատնանշեց մասնավորապես շինարարության ոլորտում նկատած խնդիրները: «Ուրախալին այն է, որ հիմա՝ ի տարբերություն որոշ ժամանակ առաջվա, արդեն հանդիպում են շինարարական օբյեկտներ, որտեղ կես ժամանոց այցի ընթացքում թերություններ աչքի չեն զարնում»,–ասաց նա:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում