Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 սեպտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 214 սրահում կգումարվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Yerevan Music Week»-ի հիմնադիր  տնօրեն Հասմիկ Մովսիսյանի, երաժիշտ Միքայել Ոսկանյանի, Բրիտանական խորհրդի hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանի, «Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Անի Դավթյանի ասուլիսը։ Թեմա. առաջին անգամ կանցկացվի «Yerevan Music Week» փառատոն-կոնֆերանսը։

Ժամը 14:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանի, «Արվեստների և արհեստների փառատոն»-ի կազմակերպիչ Մարիա Մինասյանի ասուլիսը։ Թեմա․ Դիլիջանում սեպտեմբերի 7-ին կանցկացվի «Արվեստների և արհեստների փառատոն»-ը։

Մշակույթ

Ժամը 10:00-ին «Էպիգրաֆ» գրախանութում /Մաշտոցի 43/ տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին «Vivaldi DJ» խորագրով համերգին ընդառաջ: Ասուլիսի բանախոսներ՝ «Նյու Ջեներեյշն Փրոջեքթ»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյան, Նյու Ջեներեյշն նվագախմբի գեղ.ղեկավար Նարեկ Գասպարյան, Beatbox հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյան /DJ BeatMan/, կոմպոզիտոր, գործիքավորող, երգահան, դաշնակահար Արման Պեշտմալջյան, ջութակահար Էրիկ Մանուկյան: հեռ. +374 (55) 082500, հեռ.+ 374 (95)344304:

Ժամը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-րդ թատերաշրջանի շրջանակում մեծ պատվով հյուրընկալել է համաշխարհային օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինա Մեյթարջյանին, ով սեպտեմբերի 7-ին եւ 11-ին երեւանյան հանդիասատեսին կներկայանա հոբելյանական հրաշալի ներկայացմամբ եւ գալա համերգով։ Մարիա Գուլեգինան համագործակցել է աշխարհի մեծագույն երգիչների եւ դիրիժորների հետ, որոնց թվում են Լուչանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչին, Ռենատո Բրյուսոնը, Վալերի Գերգիեւը եւ այլք: Ասուլիսը նվիրված կլինի սիրելի երգչուհու ստեղծագործական հարուստ կյանքին, ինչպես նաեւ առաջին անգամ Հայաստանում անցկացվող՝ «Մարիա Գուլեգինայի անվան վոկալի միջազգային մրցույթի» մեկնարկին։ 

Ժամը 18:00-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա ժամանակակից գեղանկարիչ Ախսար Մուրիևի «MANIFIQUE VOYAGE, ou l'HISTOIRE D'UN HOMME» (ֆրանսերենից թարգմանված՝ «Հոյակապ ճանապարհորդություն, կամ մի մարդու պատմություն» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:

Ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «20-ամյա վերելք» խորագրով ցուցահանդես և համերգ՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) 20-ամյա գործունեությանը: Միջոցառումը աղոթքով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի հոգևորական Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն հայ նշանավոր գեղանկարիչներ և քանդակագործներ Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի, Արմեն Խոջոյանի, Ռոբերտ Ասկարյանի և Սամվել Թավադյանի աշխատանքները: Կցուցադրվեն նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Յարութիւնեանի լուսանկարչական աշխատանքները: Համերգային ծրագրի ավարտին կհնչի Սմբատ Խալաթյանի «Ձոն» ստեղծագործությունը՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին: 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում