Սեպտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 սեպտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ասուլիսը։ Թեմա․ Հայաստանում տեղի կունենա գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը։

Ժամը 12:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը: Գրքի փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ), իսկ գրքի տոնավաճառը (20-40% պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Փառատոնի հիմնադիրը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։ Այս տարվա գլխավոր հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ: ՀՀ ԿԳՄՍՆ 

Ժամը 15:00-ին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կվարի ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Թեման՝ ՀԿ-ների դերը սպառողների շահերի պաշտպանության նոր բարեփոխումների համատեքստում: Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև ճեպազրույց: Ներկայանալ լրագրողի վկայականով: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Տուշպա» սրահում (Ամիրյան փող., 2 շենք) «Ամերիկայի Առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ն կանցկացնի «Փաթեթավորման թափոնների կառավարման պիլոտային ծրագրի» մեկնարկային միջոցառումը: Բացման խոսք՝ ԱԱՊՀ տնօրենների խորհրդի նախագահ Էլինա Մարկարյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան /նախնական/, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան /նախնական/, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս /նախնական/: Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով պիլոտային ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզի Հրազդանի համայնքում։ 

Ժամը 11:00-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխամասային գրասենյակում (Արմենակյան 127) տեղի կունենա մամուլի ասուլիս: Կներկայացվեն վերջին շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված մանրամասները, Ընկերությւան ներդրումային ծրագրերը:

Ժամը 11:00-ին «Փունջ» պահածոների գործարանին կից համտեսի սրահում (Վայոց ձորի մարզ, գ.Վերնաշեն,10-րդ փ., 3-րդ նրբանցք, թիվ 9-10) կկայանա «Փունջ» պահածոների համտեսի սրահի բացման արարողությունը: Այն կառուցվել է «Անահիտ էկոգրուպ» ՍՊԸ-ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք իրականացնել լրագրողների տեղափոխումը: Անուշ Ղավալյան 077 893011: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում