Հայաստան

Ավելի մոտ կենդանիներին. «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նոր ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Ավելի մոտ կենդանիներին. «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կենդանասեր երեխաներն այցելել են անտուն շներին, ծանոթացել նրանց խնամքին, սովորել վերջիններիս հետ վարվելու կանոնները: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։

Կենտրոն այցելած երեխաները կերակրել են կենդանիներին, խաղացել նրանց հետ, պատրաստակամություն հայտնել ապաստան գտնելու որոշ շների համար:

«‎Այսպիսի միջոցառումներին մասնակցողները դառնում են մեր թիմի անդամը և իրենց ներդրումն են ունենում անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելու գործում»,-նշել է ‎ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում