Օգոստոսի 30-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 օգոստոս,  2024            

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետում (Ալեք Մանուկյան 13) նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղի կունենա օգոստոսյան խորհրդակցություն՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ավագ դպրոցների, Երևան քաղաքի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: Մինչ այդ՝ ժամը 10:00-ից, նույն վայրում կանցկացվի կրթական էքսպո, որին կմասնակցեն Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, փոխտնօրեններն ու ուսուցիչները։ Կրթական էքսպոյին և ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ անցկացվելիք խորհրդակցությանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ՀՀ ԿԳՄՍՆ 

Ժամը 13:00-ին ԵՊԲՀ-ի՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող դահլիճում (մուտքը Աբովյան փողոցի կողմից, երկրորդ հարկ) կանցկացվի «Մանկական տրավմատիզմ, համաճարակաբանություն, վարում, կանխարգելում» թեմայով համաժողով, որը մեկ հարկի տակ կհամախմբի առաջատար մասնագետներին: Կոնֆերանսի նպատակն է բարձրացնել բուժանձնակազմի տեղեկացվածությունը մանկական վնասվածքների վերաբերյալ, նշել հիմնական տեսակները, դրանց տարածվածությունը, կանխարգելման և արագ արձագանքման մոտեցումները: ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին, 010 301 000 ներքին 211:

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով։ Բանախոսներ՝ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյան, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան, տեղահանված արցախցի Լիզա Մաթևոսյան: Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք հայտնում են, որ տարբեր դեսպանատներ, այդ թվում՝ Լեհաստանի, Գերմանիայի և Չեխիայի, հրաժարվում են մուտքի արտոնագրեր տալ կամ նույնիսկ ընդունել իրենց դիմումները։ Դեսպանատները որպես մերժման պատճառ նշում են այս անձանց տրված հայկական անձնագրերի «070» ծածկագիրը։ 070-ը Ստեփանակերտի անձնագրային ծառայության ծածկագիրն է։ Մինչ բռնի տեղահանումը այդ ծածկագրով անձնագրերը տրվում էին բացառապես Ստեփանակերտում։

 

Մշակույթ

Ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա «Պատկեր և պատում. XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը և «Գուրոս. Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը։ Կներկայացվեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուից ավելի քան 180 լուսանկար։ Դրանց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին: Տեղում կարող եք ձեռք բերել «Պատկեր և պատում. XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գիրքը։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս