Օգոստոսի 29-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 օգոստոս,  2024            

 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով։ Ողջույնի խոսքով հանդես կգան «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը։ 

Ժամը 17:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023-2024 թթ. շրջափուլի փակման և հավաստագրերի հանձնման արարողությունը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել 18 երկրից ժամանած 50 սփյուռքահայ մասնագետի մեկ տարի աշխատել ՀՀ գերատեսչություններում և պետական կառավարման տարբեր մարմիններում՝ ներդնելով իրենց փորձն ու գիտելիքները։ Նրանք ծրագրեր են մշակել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կրթության և գիտության, թվայնացման, առողջապահության, սոցիալական աշխատանքի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 14:30-ին Եվրասիա միջազգային համալսարանի մասնաշենքի 6-րդ հարկում (Ազատության պող.24/2) տեղի կունենա Հայ-իտալական ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի կլոր սեղան-քննարկում՝ «Հայ-իտալական հարաբերություններ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով (ժամը 15:15-ին, 4-րդ հարկ, մեծ դահլիճ)։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ, ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչները։ Միջոցառումներին մասնակցում են Իտալիայի համալսարանների պատվիրակությունները՝ ռեկտորների գլխավորությամբ։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության,  ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչները։ 

 

Մամուլի ակումբներ

Ժամը 10:30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները․ ի՞նչ լուծումներ է առաջարկում ռազմավարությունը» թեմայով։ Բանախոսներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյան, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյան: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում