Երևանի քաղաքապետարանը կսկսի ավելի շատ տուգանել քաղաքն աղտոտելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանման գործընթացը խստացնելու միջոցով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքը մաքուր պահելը միայն մեկ կառույցի, մեկ հիմնարկի, անգամ միայն քաղաքապետարանի անելիքը չէ: Շատ կարևոր են համալիր գործողություններն ու ջանքերը: Յուրաքանչյուր բնակիչ պետք է սրտացավ լինի, մեր քաղաքին վերաբերվի այնպես, ինչպես սեփական տանը, սեփական բակին: Այդ նպատակին հասնելու բոլոր մեթոդներն էլ կարևոր են: Որոշ դեպքերում պետք է սկսել տուգանել մարդկանց աղբը չնախատեսված վայրերում թափելու համար: Այդ ամենը պետք է նպաստի նրան, որ մեր վարքը փոխվի, այդ վարքաբանական կանոնները, նոր մշակույթը կարողանանք ձևավորել մեր քաղաքում»,- նկատեց Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով տուգանքի հարցին՝ նա նշեց, որ դա կիրառվել և կիրառվում է, սակայն այս պահին Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները չեն բավարարում պատժաչափն ամբողջական ծավալով կիրառելու համար: «Բայց այդ ուղղությամբ աշխատում ենք և վստահաբար ունենալու ենք ավելի լավ արդյունքներ: Լավ չի խոսել այդ թեմայով, բայց տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել»,- ասաց Ավինյանը:

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է անհատապես արձանագրել նման անպատասխանատու վարքագծի դրսևորման դեպքերը, իսկ տուգանքը պետք է կանխարգելիչ նպատակ ունենա: «Պարտադիր չէ, որ բոլոր աղտոտողները տուգանվեն: Բավական է լինեն կանխարգելիչ քանակի տուգանքներ և մարդիկ կիմանան, որ այստեղ խնդիր ունեն»,- գտնում է Երևանի քաղաքապետը:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը