Զելենսկին Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակներ է հանձնել մի խումբ գործիչների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակին հետմահու արժանացել են  կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը և երգչուհի Նինա Մատվիենկոն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում  է Analitikaua․net-ը, պարգևատրվածների թվում են նաև, ամերիկացի գործարար Հովարդ Բաֆետը, սուսերամարտիկ Օլգա Խարլանը, բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը, կոմպոզիտոր Իգոր Պոկլադը, կոնստրուկտոր Օլեգ Կարաստելյովը, վիրաբույժ Վիտալի Խմելը և այլոք։ 

Ընդհանուր առմամբ մրցանակին արժանացել է 11 մարդ։ 

«Ինձ համար պատիվ է պարգևատրել Ուկրաինայի իսկական լեգենդներին։ Մենք փառաբանում ենք բոլորին, որոնք  ամեն օր ուժ են տալիս ու ոգեշնչում են մեր մարտիկներին։ Նրանք մարդիկ են, որոնք փառք են բերում Ուկրաինային՝ ամրապնդելով մեր պաշտպանությունն ու ոգեշնչելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին»,- ասել է Զելենսկին։ 

 

 

Հայերեն فارسی Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին