Գործադիրը հաստատեց Հայաստանում անասնաբուծության զարգացման խթանմանն ուղղված երեք ծրագիր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացված փաթեթն, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ներառում է երեք ենթածրագիր:

«Առաջինը ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրն է: Մինչև 2023 թվականը նման ծրագիր եղել է: Այն ունեցել է երկու բաղադրիչ՝ կա՛մ սուբսիդավորվել են ձեռքբերված կենդանիների համար վճարված գումարների վարկային տոկոսները, կա՛մ էլ տնտեսվարողներին փոխհատուցվել է գնված կենդանիների արժեքի 23 և 27 տոկոսը: Այս ծրագիրը բովանդակային առումով լավ է աշխատել, բայց ծավալները գոհացուցիչ չեն եղել: Ծավալները մեծացնելու համար այս նախագծով առաջարկում ենք փոխհատուցման բաղադրիչն ավելացնել՝ հասցնելով մինչև 50 տոկոսի: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կներկրվեն համաշխարհային լավագույն ցեղատեսակների 10 հազար գլուխ տոհմային կենդանիներ, որոնց գենոֆոնդը կօգտագործվի տեղական ցեղերի մթերատվության բարձրացման նպատակով: Արդյունքում՝ ակնկալում ենք, որ տեղական ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20 տոկոսով, կենդանի զանգվածը՝ 15 կգ-ով, իսկ այծերի կենդանի զանգվածը կավելանա մինչև 7 կիլոգրամով»,- ներկայացրեց նախարարը:

Ըստ Գևորգ Պապոյանի՝ ծրագրի ավարտին ներկրված կենդանիներից տարեկան կստացվի շուրջ 20 հազար գլուխ բարձրարժեք սերունդ: Գրեթե 25 տոկոսով կավելանա ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալը: Ակնկալվում է, որ տարեկան կստացվի շուրջ 3.5 մլրդ դրամի հավելյալ արտադրանք:

Ծրագրի իրականացման համար 2024-2028 թվականներին պետական բյուջեից անհրաժեշտ է հատկացնել մոտավորապես 1 մլրդ 951 մլն դրամ:

Նախարարի ներկայացմամբ՝ երկրորդը մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրն է, որը պետք է իրականացվի Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում:  Նա նշեց, որ Գեղարքունիքն անասնաբուծության առումով ամենամեծ ներուժ ունեցող մարզն է: Սյունիքի և Տավուշի դեպքում ավելի շատ կարևորվել է սոցիալական բաղադրիչը: Արագածոտնի մարզում կովերի սեզոնային ծինն ամենացայտունն է արտահայտված, բացի այդ, այստեղ կաթի արտադրության ծավալների սեզոնային կտրուկ փոփոխություններ են գրանցվել:

«Արհեստական սերմնավորման ծրագրի միջոցով կփորձենք համաչափ բաշխել կովերի ծինը և դրա հետ մեկտեղ կաթնատվության ապահովման ամբողջ գործընթացը: Մեկ կովի սերմնավորման միջին արժեքը, մեր հաշվարկներով, 15 հազար դրամ է: Այս ծրագրով կփոխհատուցենք արժեքի 70 տոկոսը, բայց, ոչ ավելին, քան 10 հազար դրամը: Սերմնավորման արդյունքում ակնկալում ենք, որ կովերի կաթնատվությունը տարեկան կավելանա մինչև 1100 կգ-ով՝ կազմելով 3600 կգ: Տարեկան կարտադրվի հավելյալ շուրջ 31 հազար տոննա կաթ, իսկ բտվող կենդանիների կենդանի զանգվածը կավելանա 30 կիլոգրամով: Ակնկալում ենք, որ հանրապետությունում կարտադրվի լրացուցիչ 1000 տոննա միս: Ծրագրի շնորհիվ լրացուցիչ կարտադրվի 8.2 մլրդ դրամի բարձրորակ կաթ և միս: Մոտ 220 մլն դրամ է անհրաժեշտ կովերի արհեստական սերմնավորման ծրագիրը իրականացնելու համար»,- նշեց նախարարը: 

Երրորդը մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրն է, որի նպատակն է աջակցել բոլոր մարզերում մեղվանոցների ընդլայնմանը, նոր մեղվանոցների ձևավորմանը և արդյունավետ օգտագործել որոշ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները:

«Ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի մեկ մեղվաընտանիքի ձեռքբերման համար կատարված ծախսերի մինչև 50 տոկոսը, սակայն առավելագույնը 40 հազար դրամի չափով: Ակնկալվում է, որ ազգաբնակչությունը երկու տարվա ընթացքում ձեռք կբերի լրացուցիչ 10 հազար մեղվաընտանիք, իսկ տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 300 հազար կգ բարձրորակ մեղր: Այս ծրագրի իրականացման համար 2025-202626 թվականներին ակնկալվում է մոտավորապես 400  մլն դրամի հատկացում պետբյուջեից»,- նշեց նախարարը:

Ամփոփելով ծրագրերի շուրջ ծավալված քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց դրանց իրականացման վերահսկողության հստակ ապահովումը՝ չարաշահումները բացառելու նպատակով: Նաև առաջարկեց ընդլայնել մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի աշխարհագրությունը՝ հնարավորության դեպքում այն իրականացնելով ոչ թե 4 մարզում, այլ հանրապետության ամբողջ տարածքում: Նախարար Պապոյանը խոստացավ այդ առումով լրացումներ կատարել ծրագրում՝ նշելով, որ այդ դեպքում կառաջանա նաև ֆինանսավորման ավելացում:

 

Հայերեն Español

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում