Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 օգոստոս,  2024      

 

ՀՀ կառավարություն

Ժամը 11։00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության նիստը։ 

 

Պետական կառույցներ

Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանի, Գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Լիլիթ Հարությունյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Երևանում կանցկացվի «Դեպի դպրոց»՝ / BACK TO SCHOOL   ամենամյա մանկական գրքի փառատոնը. սպասվող միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

Հրավիրում ենք լուսաբանման

 

Մամուլի ակումբներ

ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։

Բանախոսներ՝

Տաթևիկ Հայրապետյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի գլխավոր մասնագետ

Անահիտ Մկրտչյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, հետազոտող

Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նպատակն է վերացնել օրենսդրական կարգավորումներում առկա բացերն ու անհամապատասխանությունները և կատարելագործել կիրառվող պրակտիկան:

 

Մշակույթ

Ժամը 18։00-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում (Հասցեն` Ռ. Իսրայելյան 21, Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ) կկայանա խմբավար, երաժշտագետ Գրիգոր Հարությունյանի 3 գրքերի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում կհնչեն նաև իր մշակումները ձայնի, դաշնամուրի և երգչախմբի համար։ 

Հեռախոս` 091-94-54-61

 

 

 

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում