Օգոստոսի 21-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 օգոստոս,  2024      

ՀՀ նախարարություններ

Ժամը 11:00-ին Առողջապահության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, Արևմտյան Նեղոսի տենդ, Կապիկի ծաղիկ, կապույտ հազ, COVID-19, գրիպ, ՍՇՎ) և Հայաստանում ընդհանուր համաճարակային իրավիճակի վերաբերյալ:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը կանդրադառնա`

վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակին,

ուսումնական տարվան ընդառաջ կանխարգելիչ աշխատանքներին,

կպատասխանի լրագրողների հարցերին: 

Հասցե` Կառավարական տուն 3, առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճ:

Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ կամ բեյջ` անցակետում ներկայացնելու համար:

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լողորդ Վիտալի Կոչնևը և «Ռուսաստանի ռեկորդների գրքի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Սվիստունովը կպատմեն, թե ինչպես է մարզիկը պատրաստվելու բացառիկ էքստրեմալ ռեկորդ սահմանելուն, և ինչպես են գրանցվում Գինեսի ռեկորդներն ամբողջ աշխարհում:

Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկ Վիտալի Կոչնևը 2025 թվականին պատրաստվում է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել՝ միայն ձեռքերի օգնությամբ Անտարկտիդայում մեկ կիլոմետր լողալով սառցե ջրի մեջ (զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում)։

Գինեսի ապագա ռեկորդակիրը «Անտարկտիդան սկսվում է Սևանից» կարգախոսի ներքո մեկ շաբաթով ժամանել է Հայաստան՝ մարզվելու Սևանա լճի սառը ջրերում։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում