Գիտություն

Մոլորակի բնակիչներն ականատես են եղել Գերլուսնի հազվագյուտ երևույթին

1 րոպեի ընթերցում

Photograph: Thilo Schmülgen/Reuters
Photograph: Thilo Schmülgen/Reuters

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլորակի բնակիչները գիշերը վայելել են հազվագյուտ Գերլուսնի կամ Կապույտ լուսնի տեսարանը, որն այս տարի սպասվող չորս նման աստղագիտական ինքնատիպ իրադարձություններից առաջինն է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն նշում է, որ որոշ վայրերում լուսինը կարմիր կամ դեղին գույնով է երևացել, ինչը պայմանավորված է եղել Հյուսիսային Ամերիկայում մոլեգնող անտառային հրդեհներով. ծխի մասնիկների առկայության պատճառով մթնոլորտով անցնող լույսն այնպես է ցրվել, որ սպեկտրի նարնջագույն և կարմիր գույները սովորականից ավելի տեսանելի են եղել։

Կապույտ լուսինը հազվագյուտ երևույթ է։ Առաջիկա լիալուսինները՝ սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին, նույնպես Գերլուսիններ են լինելու։

Ստորև ներկայացնում ենք The Guardian և CBS News պարբերականներում տեղ գտած՝ Գերլուսնի ամենաուշագրավ լուսանկարները՝ արված աշխարհի տարբեր ծայրերում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում