Ռուսաստան

ՌԴ Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել

1 րոպեի ընթերցում

ՌԴ Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

«2024 թվականի օգոստոսի 15-ին Իրկուտսկի մարզում պլանային թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Տու-22Մ3 ինքնաթիռը։ Անձնակազմը կարողացել է մինչ ինքնաթիռի վթարվելը լքել այն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել ամայի տարածքում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել», - նշել է նախարարությունը։

Ավելի ուշ հաղորդվել է, որ բոլոր օդաչուները հայտնաբերվել են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում