Երևանում շենքերի մի մասը կառուցված է ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք է. Սոս Մարգարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, հետևաբար շենքերը կառուցվել են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն՝ անդրադառնալով հնարավոր երկրաշարժի դեպքում Երևանում հետևանքների վերաբերյալ հարցին:

Երևանն այժմ սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված էր: «Եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա Խորհրդային միության քարտեզի համապատասխան՝ ընդամենը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար շենքերի՝ բնակֆոնդի մեծ մասի կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար: Շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են: Եթե ունենանք 9 բալանոց երկրաշարժ, մենք կունենանք հետևանքներ»,-ասաց Սոս Մարգարյանը:

Երևանի համար կա երկու խզվածք, մեկը գտնվում է Երևան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որը ևս շատ մոտ է Երևանին: Ըստ նրա՝ Երևանի խզվածքն ավելի փոքր պոտենցիալ ունի: Մարգարյանը հավելեց՝ հնարավոր հետևանքների մասին խոսելիս պետք է հիշել նաև գրունտային պայմանները, շենքերի խորությունը, երկրաշարժի խորությունը, այս բոլոր գործոնները կարող են ունենալ ազդեցություն:

Երևանում կան ցածր, միջին և բարձր խոցելիության շենքեր: Բարձր խոցելիությամբ շենքերը մոտ 45 տոկոսն են: Ըստ նրա՝ սակայն դրանք բոլորը չեն, որ մոտ են գտնվում երևանյան խզվածքին: Ուստի հնարավոր հետևանքների մասին խոսելիս պետք է հաշվի առնել բոլոր գործոնները:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան