Օգոստոսի 14-ի անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 օգոստոս,  2024      

ՀՀ նախարարություններ

Ներքին գործերի նախարարությունը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպում է այց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ, որտեղ տեղի է ունենալու ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի ասուլիսը։

ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան նաև շրջել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում, ծանոթանալ և լուսաբանել գործունեությունը։

Պետական կառույցներ

ժամը 16։00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։ Ցուցահանդեսում ներկայացված են պատմական քարտեզներ, որոնցում հիշատակված է Հայաստանը: Ներկայացված են նաև տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում պատրաստված 15 քարտեզի թվային լուսապատճեններ: Դրանցից ամենահինը բաբելոնյան կավե սալիկն է (Ք.ա. 6-րդ դար), իսկ քարտեզների թվագրումը հասնում է մինչև 20-րդ դար:

Բացմանը կհաջորդի աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի բանախոսությունը՝ «Քարտեզը և պատմությունը» վերնագրով։ Բանախոսության ընթացքում հեղինակը կանդրադառնա հայկական պատմական քարտեզագրությանը, ինչպես նաև կներկայացնի Հայաստանի տեղագրումը հնագույն քարտեզներում։

Մամուլի ակումբներ

ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա 11 համաշխարհային ռեկորդ սահմանած Միլեն Կայյե-Կարանյանի մամուլի ասուլիսը։

Միլեն Կայյե-Կարանյանը ճանաչվել է պատմության մեջ առաջինը, որը ձայնի 11 օկտավա դիապազոն ունի։ Միլենը ճանաչվել է նաև աշխարհում ամենահզոր ձայնն ունեցող երգչուհին (170 դեցիբել հզորությամբ) և 17-ից մինչև 21000 հերց հաճախականության միջակայքով՝ ներառելով 11 օկտավա։ 

Բազմաթիվ ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ։ Գրանցվել է ռեկորդների գրքերում՝ Գինես, Ինտերռեկորդ, Դյուցազնագիրք։ Երգում է գրեթե բոլոր ժանրերում։ Ամերիկյան «Tunecore» կազմակերպությունը նրա ալբոմն այժմ թողարկում է գրեթե բոլոր թվային հարթակներում։

Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում