Կինո

Հայաստանը կմիանա «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կմիանա «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԲՐԻԿՍ-ի և Անկախ պետությունների համագործակցության 14 երկիր, այդ թվում՝  Հայաստանը, կմիանան օգոստոսի 24-ին տեղի ունենալիք «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությանը։

«2024 թվականին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հանձնարարությամբ, Կինոյի հիմնադրամի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ միջոցառման օպերատորը կլինի «Ռոսկինո» ընկերությունը։ «Կինոգիշերին» Ռուսաստանից բացի կմասնակցեն նաև ԲՐԻԿՍ-ի և ԱՊՀ-ի 14 երկիր», - նշվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառումն ավանդաբար նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։ 

«9 տարի անընդմեջ մենք իրականացնում ենք այս միջոցառումը՝ էկրանների առաջ հավաքելով ամբողջ Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ։ Այս ընթացքում «Կինոյի գիշերը» դարձել է իսկական ընտանեկան տոն», - մամուլի ծառայությունում ասել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

Ըստ աղբյուրի՝ ֆիլմերը կցուցադրվեն Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Եթովպիայում, Եգիպտոսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում գտնվող դեսպանատներում, մշակութային կենտրոններում և օտար երկրներում գործող ռուսական այլ հաստատություններում։ Նախատեսվում է, որ կինոդիտումներ կկազմակերպվեն Ռուսաստանի և արտերկրի ավելի քան 5 հազար վայրերում։ 

Նշվում է, որ ամեն տարի «Կինոգիշեր»-ի համար ընտրվում են ռուսական կինոյի ամենավառ նոր թողարկումներից երեքը: 

Հաղորդվում է, որ «Կինոյի գիշեր» հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին՝ Մոսկվայի Հաղթանակի թանգարանի «Պոկլոնկա» կինոթատրոնում։ Ցուցադրությունները տեղի կունենան երեք կինոդահլիճներում՝ Ժուկով, Ռոկոսովսկի և Վասիլևսկի։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում