Գիտություն

Իսպանիայում ստեղծվել է առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում ստեղծվել է առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Գյուղատնտեսական և սննդային հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտնականներն ստեղծել են երկրում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Ըստ թագավորության Գիտական ​​հետազոտությունների բարձրագույն խորհրդի՝ մի խումբ մասնագետներ «ստեղծել են Իսպանիայում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը»։ Կենդանին ստացել է Տեոդորո անունը։ Այն «կծառայի ֆերմերային կենդանիների մոտ վերարտադրողական խանգարումների ուսումնասիրմանը և կդառնա մոդել մարդ տեսակի բեղմնավորման գործընթացի ըմբռնման համար», հավելել են խորհրդում:

Ինչպես պարզաբանել է հետազոտողներից մեկը՝ Պաբլո Բերմեխո Ալվարեսը, «կենդանիների գենետիկորեն մոդիֆիկացված մոդելներն անհրաժեշտ են ցանկացած կենսաբանական գործընթացի մասին գիտելիքների ընդլայնման համար»։ Մասնագետի խոսքով՝ այդ կենդանիները պարունակում են գենետիկական մոդիֆիկացիաներ, «որոնք վերացնում կամ բարեփոխում են որոշակի գենը և, հետևաբար, թույլ են տալիս միանշանակ պարզել դրա գործառույթը կենսաբանական գործընթացում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում